Լրահոս
Օրվա լրահոսը

Բերեզովսկուն կդիահերձեն մարտի 25-ից ոչ շուտ

Մարտ 24,2013 23:29

Բրիտանական ոստիկանությունը չի հայտնաբերել որեւէ ապացույց այն բանի, որ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվանը կարող է առնչություն ունեցած լինել որեւէ այլ մեկը, քան հենց ինքն անձամբ եւ դիակը հայտնաբերած մարդը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Լոնդոնի ոստիկանության հայտարարության վրա, որը հրապարակվել է այսօր, մարտի 24-ին:

Համաձայն Բերեզովսկու դիակը հայտնաբերած մարդու, որը, ըստ ամենայնի, նրա թիկնապահն է, վերջին անգամ նա Բերեզովսկուն կենդանի տեսել է մարտի 22-ին, երեկոյան 22:30-ին: Մարտի 23-ին նա ինչ-որ բան է կասկածել, երբ երկար ժամանակ չի տեսել Բերեզովսկուն տան մեջ: Կոտրելով լոգարանի դուռը, նա այնտեղ հայտնաբերել է հատակին ընկած մարմինը, որից հետ Լոնդոնի ժամանակով  15:18 զանգահարել է շտապօգնություն: Շտապօգնության բժիշկը գրանցել է Բերեզովսկու մահը: Բերեզովսկու տունը բժշկի պահանջով շրջապատվել է եւ մանրամասն հետաքննվել՝ քիմիական, կենսաբանական եւ ռադիլոգիական պաշտպանության առումով: Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031