Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը Ոդիսեւսը չէ, իսկ Երեւանը՝ Տրոյան». Շարմազանով

Մարտ 28,2013 23:21

Րաֆֆի Հովհաննիսյանը Ոդիսեւսը չէ, Երեւանն էլ Տրոյան չէ: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Տիգրան Խզմալյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունը գրավելու հարցում ընտրել է Տրոյական ձիու տարբերակը: «Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ավելի շատ կարիք ունի Արիադնայի թելի, որպեսի դուրս գա այդ լաբիրինթոսից»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների, մարզպետները դպրոցի տնօրեններին ստիպում են աշխատել Տարոն Մարգարյանի օգտին, Շարմազանովն ասաց. «Խորհուրդ կտամ չզարմանալ այն հակաքարոզչությունից, որն ուղղվում է ՀՀԿ-ի եւ մեր թեկածուի դեմ: Նման փաստ չկա, հետեւաբար նման սեւ PR-ին ուշադրություն չենք դարձնում: Նման լուրերին վերաբերում ենք որպես բամբասանքի: ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այս ընտրությունները լինեն շատ պոզիտիվ, դրական եւ համապատասխանեն մեր ստանձնած պարտավորություններին»:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրված մոտ 20 մլն դրամ գումարին, ՀՀԿ մամուլի քարտուղարն ընդունեց, որ Հայաստանում շատ կան ծերեր եւ հիվանդ երեխաներ, որոնք ունեն անհապաղ բուժման կարիք, բայց Պարույր Հայրիկյանին պետք չէ համեմատել նրանց հետ: «Պարույր Հայրիկյանը ոչ միայն նախագահի նախկին թեկնածու է, այլեւ իր կյանքը նվիրաբերել է անկախության համար պայքարին»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հաստատվել է ՀՀԿ-ի կարգախոսը. «Ավելի լավ Երեւան»

Երեւանի ավագանու  ընտրություններում  ՀՀԿ-ն կմասնակցի  «Ավելի լավ Երեւան» կարգախոսով: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկել եւ հաստատել են նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը:

«Մենք կարծում ենք, որ Երեւանն ամեն օր պետք է լինի ավելի լավը, քան՝ այսօր: Ավելին` դրա համար արդեն քայլեր կատարվել են: Հաջողության դեպքում, երեւանցիների վստահության դեպքում եւ նրանք քվեն ստանալուց հետո պատրաստ ենք ամեն օր աշխատել Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որպեսզի մեր քաղաքամայր Երեւանը լինի ավելի լավը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի նամակագրությանը, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, որ նախագահի մամուլի խոսնակը սպառիչ պատասխան տվել է այդ հարցին: «Մենք մնում ենք առարկայական երկխոսության կողմնակից, բայց ոչ երբեք մանկական կապրիզության երազանքներ իրականացնող: Վերջնագրերը չեն կարող բավարարվել: Մենք պատրաստ ենք լսելու, բայց մենք, ինչպես ցանկացած բանական ուժ, պատրաստ չենք առաջնորդվել վերջնագրերով կամ քաղաքական կամակորությունների ճանապարհով »,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով «Սիվալիթաս» հիմնադրամի գործով ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դեսպանների հայտարարություններին, Շարմազանովը նշեց, որ չի կարծում, որ որեւէ հարգարժան դեսպան պարտավոր է իմանալ ցանկացած քրեական գործի մանրամասները:

ՀՀԿ Գործադիր մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Տպավորություն է, որ պարոն Շարմազանովը վերջերս ձեռքն է վերցրել Նիկոլայ Կունի “Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները”: Իմաստուն մեջբերումներ անելը դեռ իմաստնության գրավական չէ: Վեջացրեք քաղաքը վերածել գյուղի ակումբի` փայլեր, ծաղիկներ, հուլունքներ, բանտիկներ, պլաստմասե ծաղկամաններ, արիստոկրատ տուֆը ներկով պատելու մեթոդներ, բետոնե գորշ, ցածր անցումներ, ամենուր գովազդային վահանակներ, բազմաձև ու բազմագույն ավտոբուսներ, կիսատ մնացած ծրագրեր ու շինություններ, շենքերի բակերում բուսնած երկհարկանի առանձնատներ… Մի խեղդեք քաղաքը ձեր ցածր մակարդակով:

  2. Ռուբեն says:

    Իսկ ամեն ճարտար լեզվով պալատական երգիչ էլ Սայաթ Նովա չի, իսկ Ազգային Ժողովը` թագավորական պալատ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031