Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում թռչունների կերի պակաս կա

Մարտ 30,2013 15:38

Ապրիլի 1-ին թռչունների միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը եւ Հայաստանի թռչունների միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը:

Հայաստանը, լինելով  թռչունների կենսաբազմազանությամբ հարուստ երկիր, պետական մակարդակով չի զբաղվում դրանց պահպանությամբ, մինչդեռ եթե Եվրոպայում հայտնի է գրանցված շուրջ հինգ հարյուր տեսակ թռչուն, ապա այդ թիվը Հայաստանում հասնում է երեք հարյուր հիսուներկուսի:

Հայաստանի թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը նշում է, որ չնայած կան թռչունների պահպանության մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներ, սակայն մեզ մոտ այդ հարցը մինչ այժմ լուրջ չի ընդունվել, չնայած որ շուրջ հարյուր հազվագյուտ տեսակ թռչուններ գրանցված են հայաստանյան Կարմիր գրքում:

Տիկին Բալյանը նաեւ նշեց մի քանի պատճառ, որոնք նպաստում են Կարմիր գրքում թռչունների թվի աճին: Դրանցից առաջին տեղում կենսամիջավայրի ոչնչացումն է, թռչունների կերի պակասը, որին նպաստում է հատկապես հանքաարդյունաբերությունը, ապա ոլորտի մասին իմացության, կրթության ցածր մակարդակը: «Մեզ մոտ գալիս են արտերկից, որպեսզի թռչնատեսակներին դիտարկեն, բայց մեր երկրում այս ուղղությունը զարգացած չէ, չկա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ»,- նշեց բանախոսը:

Հայաստանի թռչունների միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը հավելեց, որ թեեւ իրենց կազմակերպությունները չունեն ՀՀ Կառավարության աջակցությունը, սակայն հինգ հոգանոց խմբին աջակցում են շատ կամավորները հատկապես մարզերում ` ներառյալ նաեւ դպրոցականներ տարիքի երեխաները:

  Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031