Լրահոս
Օրվա լրահոսը

Detroit Free Press. Հայազգի սկեսուրների դասերը՝ իտալացի հարսներին

Մարտ 30,2013 17:41

bilde (2) bilde (1)Զատիկի կապակցությամբ Սանդրա Շարգաբյան և Լինդա Վիլեթ քույրերը Դետրոյթում իրենց խոհարարական հմտությունները կցուցադրեն` պատրաստելով հայկական և սիցիլիական գաղտնի բաղադրատոմսերով կերակուրներ, որոնք իրենց են հասել 1900-ականներին Ամերիկա ներգաղթածների շնորհիվ: Գրում է «Դետրոյթ ֆրի փրես» պարբերականը:

Բազմաթիվ ուտելիքներից բացի Շարգաբյանը կպատրաստի նաև հայկական երկու տեսակի փլավ, որոնք սովորել է պատրաստել իր հայազգի սկեսուրից՝ հանգուցյալ Զեբա Օսկոյան Շարգաբյանից: Սանդրա Շարգաբյանին այս տոնական սեղանը պատրաստելը հիշեցում է իր հանգուցյալ ամուսնուն՝ Կառլ Շարգաբյանին, որի համար Սանդրան ամենահաճախն էր սարքում այս ուտեստները:

Քույրերի օրիորդական ազգանունը Մաիսանո է, նրանց նախնիները Սիցիլիայից են Ամերիկա գնացել:

«Ինձ թվում է իմ պատրաստած փլավն ավելի լավն է, քան հայերինը», – կատակում է Շարգաբյանը՝ «General Motors» ընկերության անձնակազմի պաշտոնաթող տնօրենը, – «Մենք սա անում ենք, որ պահպանենք մեր ավանդույթները և ընտանիքները իրա մոտ պահենք»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031