Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյան. «Մնում է Րաֆֆին երդվի՝ հորս արեւ ես եմ անցել»

Ապրիլ 01,2013 22:23

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական սակարկությունների է գնացել եւ  «տուպիկի» է դեմ առել: «Որովհետեւ մի բան էր, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի մեջքին կանգնեին բոլոր ընդդիմադիր կուսակիցներն՝ իրենց լիդերներով, բոլորովին քաղաքական այլ իրավիճակում ենք հայտնվում: Հիմա ինքը մենակ է, իսկ մենակ ինքը պայմաններ դնել՝ ես անցել եմ, դա արդեն գալիս է հորս արեւի, մնում է երդվի՝ հորս արեւ ես եմ անցել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մազմանյանը:

Նա չի մեկնաբանում Ր. Հովհաննիսյանի քայլերը, բայց կարծում է, որ վերջինս  իր լեգիտիմությունն ապացուցելու նախադրյալներ չունի. «Գումարենք դրան, որ դաշտում մենակ է: Մնացածն ասում են՝ թող անի, տեսնենք: Եվ գնում ենք քաղաքապետի ընտրություներին: Պարզ է, որ մնացել է մենակ, եւ պարզ էր, որ պետք է փորձի սակարկել ներկա նախագահի հետ:  Ինքը հետ չի բերելու շարժումը,  ժողովուրդը դուրս չի գալու քաղաքացիական անհնազանդության: ժողովուրդը դա չի տեսնում, դրան պատրաստ չէ, չի  ուզում եւ չի տեսնում դրա հիմնական պատճառն ու լիդերը: Եթե ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի կամ մեկ ուրիշի՝ տեսներ մեսիայի, էլ չէր էլ քննարկի, վեր կկենար կգնար: Քաղաքական պրովակացիան՝ նստացույց, ուսանողացույց արհեստական սարքած արդյունք չստացան: Ասել է , թե արհեստական արդյունքների գալ, որոնք կուզեին, չի ստացվելու: Մեկ է մարելու է մեխանիզմը: Սոցիալական, բարոյական անհնազանդության դուրս գալու ֆոն չկա, առավել եւս չկա ընդդիմադիր դաշտի կոնկրետ ծրագրային միասնական նպատակը, թե ինչու են գալիս, եւ ինչ են փոխելու: Իսկ այս տարանջատվածությունը իշխանություններին հնարավորություն է տալիս շարունակել գործել եւ աշխատել»:

Պարոն Մազմանյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնության կամ կոալիցիա կազմելու հավանականություն չի տեսնում նաեւ ավագանու ընտրություններից հետո. «Թող մինչեւ էդ անեին, թող մտնելուց միանային: Չեմ կարողանում լավ  հասկանալ՝ ինչ կստացվի: Շատ սիտուատիվ է, շատ կիսատ-պռատ, էն որ միջանցքում իրար հետ պայամանավորված բաների տպավորություն է թողնում: Մեկ է ամեն լիդեր իր կուսակցության իր սեփական խնդիրներով մնում է անջատ ժողովրդի գլոբալ պահանջներից: Ամեն մեկն իր մանդատի մասին է մտածում  եւ կարծում է  միայն իր շրջապատն ու կուսակցությունը գա երկիրը կդզվի: Սաղ ասում են՝ տվեք մենք անենք լավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Էս մարդիկ վորոշել են մինչեվ կոշիկների ծայրը մտնել… թերեվս հաշտվել են իրէնց «հաճախորդի»
    դերի հետ եվ որոշել են իրենց ստրկական գոյությունը քարշ տալ համարելով իրենց մտավորական… ճիշտ այնպես ինչպես Մէծ «հնդուհավ» առաջին նախագահը … որի տգիտության արդյունքները անցած քսանից ավելի տարիներն են … «մեծանուն» պատմաբանը թերեվս պիտի մտածեր իրեն վստահված նոր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ հարկավոր էր հակակշիռներ ապահովել երկրի Գորադիր, Օրենսդրական եվ Դատական միջեվ, հատկապես Խորհրդային կարգերի կործանումից հետո, ասիացի, իշխանության ծարավ Քոչարյան, Սէրժականներից զերծ պահելու համար … չէ որ թերեվս լսել էր « Այդ մենք ենք գալիս ճղված բաճկոններ …» կոմսոմոլների երգը …այդ բոլոր սովածները մորեխների նման եկան … եվ երկրից մնացել է տխուր հիշողություն… Իսկ հիմա դամբանականներ են կարդում եվ իրենց արծաթե լումաներն են հաշվում…

    • Nur Ani says:

      “մեծանուն” պատմաբանն ինչպե՞ս մտածեր,եթե ողջ մտածմունքի տերն իրականում Վազգեն Մանուկյանն էր….որն ավաղ հանճարից դարձավ անճար բառիս բուն իմաստով

  2. Galust Yenokyan says:

    Կներեք, արեվմտահայ լէզվին հարմարեցված համակարգչի ստեղնաշարը դժվարացնում է ազատ արտահայտելու մտքերս (կներեք նորից մեծամտությանս)… վերեվում նկատի ունեմ Գործադիր, Օրենսդրական եւ Իրավական Պետական Իշխանության Ճյուղերը…

  3. Տիգրան says:

    Մազմանյան, ինքդ քո խղճի առաջ նահանջելու տեղ թող… Ով գիտի, ինչ է լինելու… Մեկ էլ տեսար, Պուտինը որոշեց, որ Րաֆին պետք է վարչապետ դառնա, որովհետև մեկ-մեկ մարդու մեջ ցանկություն է առաջանում մի երկու պարտիա էլ մաքուր խաղալ… Իսկ եթե հանկարծ մի լուրջ թեկնածու հայտնվի ու խլի պաշտոնը քեզնից… Պատկերացնում ես, որ քո առաջին մղումը լինելու է վազել ազատության հրապարակ ու հայհոյել դավաճան իշխանություններկն, որոնք քեզ նման մեծությանը չգնահատեցին ու չգիտես ինչ պատճառով ազատեցին աշխատանքից… Ոչ մի պատճառ էլ չկա. ուղղակի դու համարձակվեցիր ժամանակից շուտ քննադատել ՀՀԿ-ին` Երևի ականջիդ հասել է, որ Սերժ Սարգսյանը այլևս պարզապես չի կարող հենվել չեղած ուժի վրա… Ժամանակին Գագիկ Ծառուկյանը ավելի շատ ձայն էր բերում իշխանություններին, քան այդ ամբողջ բազմահազար կուսակցությունը…

  4. Ալեքսանդր says:

    Լսիր, ինչու չես քո թատրոնի ու կինոյի գործով զբաղվում;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930