Ճանաչված լրագրող Վանիկ Սանթրյանը կազմել եւ հրատարակության է պատրաստել գրող, լրագրող եւ արվեստագետ Վիկտոր Բալայանի երկերի ընտրանին՝ նվիրված հեղինակի ծննդյան 80-ամյակին: «Ընտրանին» ծաղկաքաղ է «Ճակատագիրը բախում է դուռը», «Լույս եւ ստվեր», «Սեղմեցի սիրտս», «Կրակոց մշուշում» գրքերից: Հավելվածում ամփոփված են նաեւ Բալայանի ընկերների, բարեկամների, աշխատակիցների ջերմ խոսքերը մտավորականի մասին: Գրքի գաղափարը եւ առաջաբանը Մեխակ Տեր-Սարգսյանինն են:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ


















































