Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Սպանել է հորեղբորը

Ապրիլ 04,2013 14:24 Share

Ապրիլի 3-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել  Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ,  1994 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը և հայտնել, որ ինքնապաշտպանության նպատակով սպանել է հարազատ հորեղբորը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան բակում, կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Ռ. Խաչատրյանը ծալովի դանակով վեց անգամ հարվածել է հորեղբոր` 1971 թ. ծնված Արտուշ  Խաչատրյանի որովայնի շրջանին, մեկ անգամ պարանոցին և պատճառել մահ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Ռ. Խաչատրյանը ձերբակալված է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930