Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ուիլիամ Ուոլլըսի հետ

Ապրիլ 07,2013 21:59

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչ Ուիլիամ Ուոլլըսի հետ: Հանդիպման ընդացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի  ներկայացուցիչներ  Լեւոն Զուրաբյանը ևԱվետիս Ավագյանը:

ՀԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930