Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մենք էլ կարող ենք քայլել, բարեւել, պրոբլեմ չի» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2013 23:07

«Այս ընտրություններում ընդդիմադիր ուժերից Վարդան Օսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը քարոզարշավը կազմակերպում են Րաֆֆի Հովհաննիսյանի ոճով՝ քայլում են,ներկայանում են՝ բարեւ ձեզ, բարի ընտրություն: Իսկ դուք քարոզարշավն անցկացնում եք ինչպես միշտ եք արել՝ հանդիպումների տեսքով: Դա սկզբունքի՞ հարց է, թե՞ բարեւելու արդյունավետությանը չեք հավատում»,-այսօր Aravot.am-ի այս հարցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, ամեն  մեկն իր ոճն ունի: Մենք էլ կարող ենք քայլել, բարեւել, պրոբլեմ չի, էդ ձեւերը կարող են մեզ մոտ էլ նկատել, բայց մենք ուզում ենք թաղ առ թաղ հանդիպել ամեն մի բնակչին, բակում խոսել մարդկանց հետ, անձամբ մեզ տեսնեն, հետո հետագայում կապն ավելի հեշտ կլինի իրականացնել: Մանավանդ մենք այնպես ենք արել, որ բոլոր թաղերից ունենանք ներկայացուցիչներ մեր ցանկում եւ իրենք ուղղակի կներկայացնեն տեղի բնակիչների շահերը: Կա քաղաքական նպատակ, որին պետք  է հասնենք, եւ ՀՅԴ-ն այդ տրամաբանությամբ է ցանկը կազմել: Երեւանը պիտի փոխենք: Երեւանի թաղերում, բակերում հսկայական պրոբլեմներ կան, եւ այդ խնդիրը կլուծվի, եթե ընդդիմադիր քաղաքապետ լինի: Նա կպաշտպամնի ամեն մի քաղաքացու շահը, որովհետեւ իր հենարանը քաղաքացին է: Իսկ այս  քաղաքապետն այդպիսի խնդիր չունի, նրա նշանակող ազատողից է կախված իր այդտեղ լինել-չլինելը: Նրան վերածում են նշանակովի պաշտոնի, եւ այդ պատճառով որեւէ խնդիր չի լուծվում, որովհետեւ  իրեն թելադրում են ինչ անի»:

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ Արմեն Ռուստամյանը բնակիչներին ասաց, որ լայն թափով ընտրակաշառք չի բաժանվի, իշխանությունները այդ աստիճան չեն տրվի ընտրակաշառք բաժանելուն: Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում այսօր ահազանգեր կան ընտրակաշառքի բաժանման եւ անձնագրային տվյալները հավաքագրելու՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Ես նախկինի մասին էի ասում՝ նախագահականի մասին էի ասում: Հիմա, իհարկե, ամեն ինչ անելու են, որովհետեւ տեղամասերում վերահսկողությունը ավելի մեծ է լինելու ընդդիմադիր ուժերի, 8-ից առնվազն  4-ը ընդդիմադիր ուժերն են ներկայացնելու, ուստի իրենք փորձելու են ամեն ինչ անեն, ինչպես խորհրդարանական ընտրություններում արեցին 2012-ի՝ ավելի շատ ընտրակաշառքների, վարչաֆինանսական ռեսուրսի օգտագործումով հասնեն իրենց նպատակին: Բայց նախագահական ընտրությունները իսկապես այդ փորձառությունը բերեցին: Ժողովրդի զգալի մաստը, մենք գիտենք, որ վերցրել է գումարը, բայց գնացել եւ իր կամքով է ընտրություն կատարել: Սա հուսով եմ, որ մի մեծ փոփոխություն հոգեբանական մենք կարողացել ենք իրականացնել:Մարդիկ հասկացել են, որ ընտրակաշառքով ձայնը տալ ուրիշին, իր դեմ է հետո աշխատելու: Իր ապագայի, իր երեխաների մասին մտածող որեւէ ընտրող այսպիսի քայլ չի անի: Երեւանում ավելի մեծ է դա, որովհետեւ երեւանցիները գիտակցված ընտրության օրինակներ շատ են տվել: Այնպես որ ընտրողները դրսում պետք է գայթակղությանը դիմանան, մենք էլ ներսում ամեն ինչ անենք, որ իրենց ձայները պահենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930