Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ընկերության շուկայի զարգացման պատասխանատուն մեղադրվում է ավելի քան 19 միլիոն դրամ յուրացնելու մեջ

Ապրիլ 23,2013 23:15

 

 Գառնիկ Սաքանյանը կալանավորված է

 

Լոռու մարզի  Գուգարք գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Գառնիկ Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. փետրվարից 1-ից աշխատելով «Կոնվեկտ»  ՓԲԸ-ի  շուկայի զարգացման պատասխանատուի պաշտոնում եւ լիակատար նյութական պատասխանատվություն կրելով՝ 2012թ. հունվար ամսից մինչեւ հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերության Երեւանում գտնվող գրասենյակից համապատասխան  բեռնագրերով ստացել է  «Օրանժ» ընկերության կանխավճարային բջջային հեռախոսակապի  լիցքավորման քարտեր եւ էլեկտրոնային լիցքավորման միավորներ, որոնք իրացրել է  Լոռու մարզի առետրի մի շարք կետերում:

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝  Գ. Սաքանյանը,  վաճառքից գոյացած կանխիկ գումարներն օգտագործելով իր անձնական կարիքների համար, շահադիտական դրդումներով չի մուտքագրել հիշյալ ընկերության դրամարկղ եւ հավաքագրված 19 միլիոն 130 հազար  570 դրամը յուրացման եղանակով հափշտակել է: Գ. Սաքանյանը կալանավորված է: Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով( «Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Այս հոդվածով նախատեսվում է  5-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Դատարանում Գ. Սաքանյանի շահերը պաշտպանում է  փաստաբան Գուրգեն Հարությունյանը: Որպես իրեղեն ապացույց դատարան են ներկայացվել 2 փաթեթ հաշվապահական փաստաթղթեր: Այս գործով դատավարությունը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել  է մարտի 6-ին, հերթական նիստը նշանակված է մայիսի 3-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930