Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը

Նոյեմբեր 12,2026 21:01 Share
Աջակցեք aravot.am-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ  Սթիվ Ուիթքոֆն և Ջարեդ Քուշներին։

ՌԴ նախագահը խնդրել է Թրամփին շնորհակալություն փոխանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել նրա կնոջը՝ Մելանյային, Ալյոշկիում մարդասիրական հարցերի լուծմանն աջակցելու համար։

Պուտինն առաջարկել էր Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալյոշկինի փորձի օրինակով։ Դրա համար Ռուսաստանից 5 օր կպահանջվի, հայտարարել է ՌԴ նախագահը՝ ԱՄՆ բանագնացների հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է առաքելության կազմակերպման աշխատանքները հանձնարարել օմբուդսմեններին։

Ուիտկոֆը և Քուշներն ակտիվորեն պաշտպանել են Կոնստանտինովկայում հումանիտար առաքելության վերաբերյալ Պուտինի առաջարկը, լրագրողներին ասել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականի այլ մտքերը.

🔸Գերիների ամենամասշտաբային փոխանակման պարամետրերն այժմ համաձայնեցվում են։ 2025 թվականից ի վեր իրականացվել է ռազմագերիների 35 փոխանակում։

🔸Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ:

🔸Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը համառորեն աշխատում է ուկրաինական հակամարտության երկարատև կարգավորման ուղղությամբ:

🔸Եվրոպացիները փորձում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն, թե ինչ են ուզում ՝ պատերազմ, թե խաղաղություն։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել