Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ահազանգերի հիման վրա երկու քրեական գործ է հարուցվել

Մայիս 05,2013 11:11 Share

«Ոստիկանության պետի կողմից ստեղծվել է համակարգող խումբ, որը հետևելու է ընտրական ընթացքին և պատշաճ կերպով կատարելու իրենց ծառայությունը»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ Ոստիկանության Իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:

Ըստ բանախոսի`եթե անհրաժեշտություն առաջանա, ապա ոստիկանները կարող են ներգրավվել հարակից տարածքներից: Ոստիկանության աշխատանքը բաժանվում է երկու խմբի` նախընտրական շրջանի և բուն ընտրական, ինչպես նաև իրականացնում են ծառայություն ընտրաթերթիկների պահպանման համար:

Բանախոսը նշեց, որ ընդամենը երկու ժամ է, ինչ սկսվել է քաղաքապետի ընտրությունը, սակայն այս պահի դրությամբ ստացվել են 23 ահազանգեր, որոնք եղել են ընտրաշտաբերից` ընտրակեղծիքներից մինչև ծեծկռտուք: Երկու դեպքում հարուցվել է քրեական գործ: «Քրեական գործը հարուցվել է, քանի որ, եթե կա փաստ, ապա սպասելու անհրաժեշտությունը պարզապես չկա»,-ընդգծեց Պետրոսյանը:

Թաթուլ Պետրոսյանը հավաստիացնում է, եթե ոստիկանության աշխատակիցը ծառայություն իրականացնելու պահին չի կատարել ծառայությունը, ապա անպայման իր պատիժը կկրի:

Վերջինս նշեց նաև, որ վերջին տարիների ընթացքում հասարակության շրջանում կա վստահություն ոստիկանության նկատմամբ, որի մասին վկայում են բոլոր ահազանգերը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031