Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

«Առաքելության» ներկայացուցիչ. ՀՀԿ-ի մարդիկ Նորագյուղում վերահսկելի մթնոլորտ են ստեղծում

Մայիս 05,2013 13:24 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նորագյուղում լարված իրավիճակ է, հանձնաժողովի անդամները ընտրական պրոցեսում իրենց դերակատարությունը կորցրել են, հույսը մնացել է վստահված անձանց վրա: Տեղում ՀՀԿ-ի ուղարկած մարդիկ փորձում են վերահսկելի մթնոլորտ ստեղծել»,- Aravot.am-ին քիչ առաջ հայտնեց  «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը:

Նա նաեւ հավելեց. «Առհասարակ Երեւան քաղաքի տարբեր տեղամասերից ստանում ենք ահազանգեր, որ հանձնաժողովները, որպես այդպիսին, իրենց ֆունկցիոնալ նշանակությունը տեղերում կորցրել են, դարձել ընդամենը ֆորմալ թուղթ ու գրիչ օգտագործողներ: Իրականում  մարդկանց ուղղորդում  են դրսից, անհայտ անձինք մուտք են գործում ընտրատեղամասեր: Կարելի է ասել, որ ընտրությունները որակական առումով ոչ մի առաջընթաց չեն արձանագրում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: