Լրահոս
Օրվա լրահոսը

5/29 ընտրատեղամասում շատ են եղել «անգրագետները»

Մայիս 05,2013 15:47 Share

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ի թիվս իրենց կազմակերպության դիտորդների կողմից գրանցված ընտրախախտումների, նշեց, որ թիվ 5/29 ընտրատեղամասում (Դավիթաշեն) արձանագրել են, որ զգալի թվով ընտրողներ ներկայացել են որպես անգրագետ եւ հայտարարել են, որ իրենց օգնություն է պետք քվեարկության ժամանակ: Պարոն Իշխանյանի պնդմամբ՝ օրենքով ամրագրված չէ քվեարկության ժամանակ անգրագետ քաղաքացիներին օգնության փաստը:

Նշենք, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում 5-րդ ընտրատարածքում, կազմակերպության 90 դիտորդները առավոտյան ժամը 8-ից ներկա են տվյալ ընտրատարածքի բոլոր 38 ընտրատեղամասերում:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031