Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկ. «Ընտրում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պապային, անունը չգիտեմ» (ֆոտոշարք)

Մայիս 05,2013 21:55 Share
PrevPhoto
NextPhoto

Այս պահին Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում հաշվում են քվեաթերթիկները:

Ընտրատեղամասը փակվելուց հետո տեղամաս մտավ ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Վլադիմիր Կոստանյանը եւ նստելով հանձնաժողովի նախագահի գլխավերեւում՝ հորդորեց հաշվել քվեաթերթիկները: Նա ժամանակ առ ժամանակ դիտողություն էր անում հանձնաժողովի նախագահին, որ երբ տուփից հանում է ԲՀԿ-ի թերթիկը, բարձր ձայնով ասի ԲՀԿ:

Մի շարք անվավեր քվեաթերթիկներ են դուրս եկել, հիմնական խաչ քաշած բոլորի վրա: Անվավեր քվեաթերթիկներից ոմանց վրա ընտրողը երկու անգամ է նշում արել՝ եւ թվի վրա եւ քվեարկության վանդակում:

Քվեաթերթիկներից մեկում էլ ընտրողը իր համար նշել էր 8-րդ տողը եւ վրան գրել՝ «Ընտրում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պապային, բայց անունը չգիտեմ»: Հանձնաժողովի ՀՀԿ-ի անդամը թույլ չէր ուզում տալ, որ այդ քվեաթերթիկը նկարենք: Նրա գնահատմամբ՝ «ապուշություն են գրել»:

Մի քվեաթերթիկների վրա էլ ընտրողը բոլոր տողերի վրա գրել էր Տարոն Մարգարյան ու ձեւավորել քվեաթերթիկը Մարգարյան ազգանունով: Ըստ հանձնաժողովականների, ընտրողն այդպես իր սերն է արտահայտել քաղաքապետի նկատմամբ:

Մեծ ոգեւորությամբ ընդունվեց «Առաքելություն» կուսակցության առաջին եւ առայժմ միակ քվեաթերթիկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031