Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է երեխաների այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր

Մայիս 17,2013 14:03

«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր: Ծրագրի շրջանակներում, այս պահի դրությամբ, դասընթացներ են իրականացվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 38 ավագ դպրոցներում: Վարժանք-պարապմունքները անցկացվում են ՀԿ և ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետների կողմից: Դասընթացներին մասնակցում են նաև դպրոցների զինղեկներն ու հոգեբանները, ինչպես նաև զինկոմիսարիատների աշխատակիցները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև  դասընթացներին մասնակցած երեխաների այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031