Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք եկել էինք հաղթելու եւ մենք հաղթեցինք» ամփոփվեց «ArmRockFest» մրցույթ-փառատոնը

Մայիս 18,2013 15:37

«ArmRockFest» ռոք մրցույթ-փառատոնը կայացել է: Եղել է 3 մրցանակ, ինչպես նաեւ անվանական մրցանակներ»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց տարածաշրջանում առաջին անգամ անցկացված «ArmRockFest» ռոք մրցույթ-փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:

Բանախոսի փոխանցմամբ` առաջին եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրել են  Հայաստանի «Hayard» եւ  «Metaphor» ռոք խումբը, իսկ երկրորդ տեղը` Վրաստանը ներկայացնող `«Scratch The Floor» ռոք խումբը:

 «Հայաստանի համար սա մեծ քայլ էր: Մրցույթ-փառատոնին մասնակցել են շուրջ 14 ռոք խմբեր, միջին տարիքը եղել է 19: Ամենակարեւորը տրամադրությունն է, որը կարողացան խմբերը իրենց երաժշտության միջոցով փոխանցել»,-ասաց «ArmRockFest» ռոք մրցույթ-փառատոնի  կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը:

Վերջինիս փոխանցմամբ` «Լավագույն վոկալ» ճանաչվել է  «Hayard»-ի անդամ Սերգեյ Միրզախանյանը, լավագույն կիթառիստը եւս «Hayard» խմբից է եղել: «Մենք եկել էինք հաղթելու եւ մենք հաղթեցինք: Ամեն բան շատ լավ էր արված, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց վոկալիստը:

Պրոդյուսեր Արմեն Սարգսյանի խոսքով` իրենց նպատակն էր ռոք լավ կատարողներին հնարավորություն տալ հանդես գալ մեծ բեմում` որակյալ տեխնիկայով, որը հաջողվեց:  «Պետք էր ռոքը ակումբներից դուրս բերել, որ ամեն խումբ երգի ոչ միայն իր ընկերների շրջանում, այլեւ հասարակության լայն շերտերի համար: Կային խմբեր եւ երաժիշտներ, որոնք հաճելիորեն զարմացրեցին: Մենք այս բոլոր խմբերի հետ կապ կհաստատենք եւ հանդես կգանք ամբողջ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ տարի, երբ  արդեն նոր խմբեր ու երաժիշտներ կլինեն: Մեր նպատակն է, որ հանդես գանք այն երկրներումը, որոնք ներգրավված են փառատոնում»:

Ըստ Սարգսյանի` ժյուրիի կազմում ընդգրկված են եղել «The Beautified Project» խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը եւ Այդին Դավուդին, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը,  ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, երգիչ, երգահան Արմեն Գեւորգյանը, դաշնակահար Արմեն Սարգսյանը:
Նախագծի աջակցել են Երեւանի քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ Հայաստանում Վրաստանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանները:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031