Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերությունը հրաժարվել է կառավարության օգնությունից

Մայիս 18,2013 16:47

«Սպայկա» ընկերությունը հրաժարվել է արտադրական տարածքներ տրամադրելու կառավարության առաջարկից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Հարցին, թե թե ի՞նչ ընթացքում է Կառավարության կողմից առաջարկված արտադրական տարածքների տրամադրման հարցը, Դ. Ղազարյանը պատասխանել է. «Սպայկա» ընկերությունն ունի սեփական անհրաժեշտ տարածքներ, որտեղ հիմա լայն թափով կազմակերպվում է սառնարանային տնտեսություն եւ գյուղմթերքների մթերման կետեր: Այդ պատճառով «Սպայկա» ընկերությունը շնորհակալությամբ հրաժարվել է այդ առաջարկից եւ, ինչպես միշտ, շարունակում է ակտիվ համագործակցել կառավարության հետ ընթացիկ մթերումների խնդիրը համագործակցաբար եւ փոխօգնության հիմքով կազմակերպելու ուղղությամբ»:

Վերջին երկու օրերին երկու անգամ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում:  Մայիսի 15-ի գիշերը բռնկված հրդեհը մարելու համար հրշեջ-ծառայությունից պահանջվել էր 14,5 ժամ, իսկ մայիսի 17-ին բռնկված հրդեհը հաջողվել էր մի ժամվա ընթացքում մարել: Առաջին օրը հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության եւ ոստիկանության ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031