Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Արմավիրի մարզի գյուղապետերին և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին

Մայիս 24,2013 21:42

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:

Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից, և  գյուղապետերին կոչ արեց սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գյուղապետերին հուզող այլ հարցեր ևս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց ունեցավ գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացավ համայնքների հիմնահարցերին և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու դրանց կարգավորմանը:

 

ՀՀ ոստիկանության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031