Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` նրա դիմումի համաձայն: Հարցը կառավարությունում ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Կառավարության որոշումը հետեւյալն է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Նիստի նախապես հրապարակված օրակարգում այս հարցն ընդգրկված չէր:


















































