Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի 19 տարեկան տղան ոչ թե տանը, այլ բանակում պետք է լիներ». ցուցարար (Տեսանյութ)

Հունիս 06,2013 15:00 Share

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին նախատեսել:

Հենց  բողոքի գալու ճանապարհին էլ իմացել էին մարզպետի հրաժարականը կառավարության կողմից հաստատելու մասին:

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի խոսքերով. «Հիմա ասում են`  գործից ազատել ենք, էլ ինչ եք ուզում , էդ մարդը մեղք չունի, տղան է հանցագործ, թե թիկնապահը: Բայց մենք ասում ենք` չէ, էդ մարդն է ստեղծել իրավիճակը: Ոնց որ Նեմեցն էր ստեղծել, նենց էլ Լիսկան: Կոնկրետ իր շրջապատին տվել է այնքան լիազորություններ, որ կարողանան մարդ էլ կրակել, մարդ էլ ծեծել, ապտակել: Ավետիս Բուդաղյանն ուղղակի եկավ ու հարձակվեց իր տան վրա՞: Մարդուն նվաստացրել են, որ եկել է պատասխան պահանջի»:

Նա օրենքի կոպիտ խախտում է համարում  մարզպետարանի երեկ տարածած հաղորդագրությունը, որը պատմում էր Գորիսի կրակոցներն արձանագրած  տեսագրության մասին: Ակտիվիստները պատրաստվում են մարզպետարանի տարածած հաղորդագրության վերաբերյալ այսօր  հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Ակտիվիստներից մի կին էլ զարմացել է, թե ինչ էր անում տանը Սյունիքի մարզպետի տասնիննամյա որդին. «Նա էդ ժամանակ պետք է բանակում լիներ: Թե՞ որ Լիսկայի տղան է, պետք է իշխանությունները համակրանքով վերաբերվե՞ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930