Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. Մեզանից յուրաքանչյուրը շահագրգռվածություն ունի բնության պահպանության հարցում (ֆոտոշարք)

Հունիս 08,2013 15:41

Նախարար Արամ  Հարությունյանը եւ Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այցելել են «Խոսրով անտառ» պետական արգելոց

Հայաստանում բնապահպանի օրվան նվիրված հանդիսությունների շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 7-ին կազմակերպվել է միջոցառումների շարք, որոնց մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկացմամբ, նախարար Հարությունյանը եւ դեսպան Ռենոն շրջայց են կատարել «Խոսրովի պետական արգելոց»-ի թանգարանում, ծանոթացել արգելոցի կենսաբազմազանությանը, արգելոցի պահպանության ուղղված միջոցառումներին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ բոլորը համատեղ ուժերով պետք է նպաստեն մեզ ավանդված հայրենի բնության պաշտպանությանը ի դեմս Խոսրովի անտառի: «Մարդու եւ բնության մշտական համագործակցությունը մեր Երկիր մոլորակն է: Մեզանից յուրաքանչյուրը շահագրգռվածություն ունի բնության պահպանության հարցում: Այն բոլորիս խնդիրն է, ու դրա համար բոլորս ապրում ենք ու ստեղծագործում: Սա միայն մեր խնդիրը չէ, այն մոլորակի բոլոր ազգերի ու պետությունների խնդիրն է, քանի որ առկա հիմնահարցերը ոչ միայն մեզ են հուզում, այլ նաեւ շատ երկրների: Ես կոչ եմ անում կրկնապատկել այս ոլորտում մեր ջանքերը խնդիրների լուծման հարցում: Մեր մանուկները պետք է դառնան առաջամարտիկները, ովքեր իրենց պահվածքով, իրենց կենցաղով վաղը մեր երկրին ու ժողովրդին մեծ օգուտ կբերեն»,- նշել է Արամ Հարությունյանը:

«Ես շրջել եմ Խոսրովի անտառի  բնության թանգարանով եւ հիացած եմ այն ցուցանմուշներով, որոնք ներկայացվեցին: Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է խոսել բնության պահպանությանը հատկացված ուշադրությանը»,- նշել է Անրի Ռենոն:

Տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական ցուցահանդեսը, որին մասնակցում էին առաջինից հինգերերոդ դասարանների աշակերտները: Դպրոցի սաները հայրենի բնության մասին իրենց պատկերացումներն են հանձնել վրձնին:

Վեդի քաղաքի մշակույթի տան սաների երգի-պարի համույթների մրցույթին  հաջորդել է «Խոսրովի անտառ» արգելոցի վարչական շենքի տարածքի մաքրման եւ հարդարման աշխատանքները: Լավագույն աշխատանքներն ու կատարողները պարգեւատրվել են արգելոցի տնօրինության պատվոգրերով:

Բնապահպանի օրվա կապակցությամբ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  շնորհակալագրեր է հանձնել Խոսրովի պետական արգելոցի մի շարք աշխատակիցների:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930