Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-ների միջեւ

Հունիս 28,2013 19:37

Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը  2014թ. Թեհրանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930