Լրահոս
Օրվա լրահոսը

Սկաուտ Թուֆանկջյան. «Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել ձեր քաղաքը ձեր աչքերի միջոցով» (ֆոտոշարք)

Հունիս 29,2013 19:16

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները մասնակցում էին ֆոտոլրագրության մեկամսյա դասընթացներին: Դասընթացները անցկացնում էին Սկաուտ Թուֆանկջյանը, որը Բարաք Օբամայի լուսանկարիչն է , եւ Էրիկ Գրիգորյանը, ում նկարները հայնվել են աշխարհահռչակ ամսագրերում: Այսօր`հունիսի 29-ին, «Թումո» կենտրոնում ցուցադրված էին 12-18 տարեկան 43 պատանիների աշխատանքները: Յուրաքանչյուրի թեման տարբեր էր. սկսած տիկնիկներից վերջացրած Հայ Առաքելական եկեղեցով:

16-ամյա Անահիտ Եփրեմյանի նկարները եւս ցուցադրված էին: Բնագավառը, որտեղ նա աշխատում էր` ծերանոցն է, նկարներում ցույց էր տվել ծերերի առօրյան, ինքն է ընտրել իր թեման. «Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես են տատիկ, պապիկները ապրում ծերանոցում»: Նկարելու ընթացքում նկատել է, որ լավ վերաբերմունք կա ծերերի նկատմամբ, թերություն է անտարբերությունը ծերերի նկատմամբ` հատկապես` երեխաների կողմից:

Սկաուտ Թուֆանկջյանը նշում է, որ մեծ պատիվ իր համար աշխատել նման երիտասարդների հետ եւ տալ այն գիտելիքները, ինչ ինքը ունի . «43 մասնակիցներն էլ ուժեղ էին ու լավը: Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել ձեր քաղաքը ձեր աչքերի միջոցով»: Էրիկ Գրիգորյանը փաստում է, որ իր աշակերտները ավելի հեռուն գնացին այդ աշխատանքի մեջ, որով եւ հպարտանում է:

Անահիտ Թալասյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2 ամիս առաջ: Այս մասնագիտությանը ավելի մոտ ծանոթացավ «Թումո»-յում: Անահիտի նկարները պատմում են Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգերը. «Քանի որ եկեղեցին ինձ համար հոգեհարազատ միջավայր է` փորձել եմ ներկայացնել մեր կրոնը»: Երբ իր ընկերներին ասում էր, որ  Սկաուտ Թուֆանկջյանի մոտ դասընթացների է  գնալու բոլորը ծաղրում էին, եւ չէին հավատում, իսկ այսօր նա արդեն ավարտել է դասընթացը:

15-ամյա Վահան Կիրակոսյանի ֆոտոպատմությունը Երեւանյան լամպերն են: Դրանց միջոցով  ցանկանում է ասել, որ Երեւանն այնքան էլ վատ չէ. «Ամբողջ Երեւանի մեջ ինձ հետաքրքրեցին լամպերը: Ու նկատեցի, որ հայկական ճարտարապետությունը պահպանվել է լամպերի մեջ»:

 

PrevPhoto
NextPhoto

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930