Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կամ կլինի նոր Վահե Ավետյան կամ կլինի արդարություն»

Հունիս 29,2013 20:17

Քիչ առաջ «Հարսնաքարի» դիմաց հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան տարելիցին կազմակերպված մոմավառությանը մասնակցեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կամ կլինի փոփոխություն կամ կլինեն նոր սպանություններ: Ես ցանկանում եմ, որ առաջինը լինի: Անհրաժեշտ է, որ քաղաքացիական հետեւողական պայքար լինի, եւ յուրաքանչյուր խմբակ դուրս գա սեփական գործողությունների դաշտից, եւ քաղաքացիական ճակատ ստեղծվի: Մեզնից է կախված կամ կլինի նոր Վահե Ավետյան, Աստված չանի,  կամ կլինի արդարություն: Ինչ-որ տեղ մեզնից է կախված»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը արդարությունը վերականգնելու աստիճանական ճանապարհը չի տեսնում, «որովհետեւ ո՛չ դատարանն է անկախ, ո՛չ էլ իշխանությունն է իրավական, գողացված է: Ոչ էլ քաղաքացիական զանգվածն է  միասնական: Կարծում եմ՝ համազգային միասնական ճակատը  նվազագույն շեմն է արդարության հասնելու համար: Եթե՝ ոչ, ապա  կհանդիպենք մեկ տարի անց,  ավելի քիչ ժողովուրդ կլինի,  եւ ոչ մի արդարություն, նոր սպանություններ:  նոր սպանությունների սպիրալը կանխելու համար պետք է  ժողովրդին պատկանող նոր իշխանություն եւ քաղաքացիական ուժը, որը հերքում է հատվածականությունը»:

Հարցին՝ Վ. Ավետյանի դեպքից հետո  ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած միջադեպից հետո նրանց պաշտոնական լիազորությունների դադարեցումը համարժեք պատասխա՞ն  էր կատարվածին, պարոն հովհաննիսյանն ասաց. «Իրենց պարգաեւատրողը պետք է պատասխան տա»:

«Վահե Ավետյան» հասարակական շարժում նախաձեռնության անդամները նախատեսում են անցնել նաեւ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տան մոտով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930