Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը 59 տարեկան է

Հունիս 30,2013 12:23

Այսօր` հունիսի 30-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն դառնում է 59 տարեկան: Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը NEWS.am-ին ասել է, որ  նախագահն իր ծննդյան օրը կնշի Հայաստանում` ընտանեկան մթնոլորտում:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ:

Անկախ Հայաստանում զբաղեցրել է պետական անվտանգության վարչության պետի, ազգային անվտանգության նախարարի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, պաշտպանության նախարարի, վարչապետի պաշտոնները: 2008 թվականից Հայաստանի նախագահն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    իր ծնունդին շալլախո պարելու՞ է, թե ոչ:

  2. Hay says:

    … պաշտպանության նախարարի, վարչապետի պաշտոնները: 2008 թվականից, ցավոք, Հայաստանի նախագահն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930