Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են այլ երկրներում պատժում կառավարություն-դատական համակարգ «կարմիր գիծը» անցնողներին (Տեսանյութ)

Հուլիս 04,2013 16:33

«Եթե դատական համակարգի ներկայացուցիչն անցնում է այդ կարմիր գիծը, ապա ՍԴ-ն ունի իրավունք միանգամից համապատասխան պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ»,-Aravot.am-ի հարցին`իրենց երկրում որտե՞ղ է գտնվում կարմիր գիծը իշխանության և դատական համակարգի միջև, այսպես պատասխանեց Անդորայի ՍԴ փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ Լարսենը:

Նա տեղեկացրեց, որ Անդորայում դատական համակարգն  անկախ է ու մանրամասնեց. «Դա նշանակում է, որ կառավարությունն ու իշխանությունները չեն փորձում ներխուժել դատական համակարգ, և կառավարությունն ընդունում է այն որոշումները, որոնք կայացվում են ինչպես շարքային դատավորների, այնպես էլ ՍԴ-ի կողմից»:

Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են հասել այդ իրավիճակին: Լ. Լարսենը պատասխանեց. «Մեր սահմանադրությունը նոր է, քսան տարեկան: Մյուս կողմից էլ՝ կարևոր է իշխանության խաղացողների կողմից դրսևորած կամքը սահմանադրական և եվրոպական չափանիշներին համապատասխանելու առումով»:

Կառավարության կողմից «կարմիր գծի» խախտելու առումով էլ մեր զրուցակիցը մի օրինակ բերեց. «Մի անգամ կառավարությունը փորձեց օգտագործել իր  իշխանությունը և ճնշում գործադրել դատական համակարգի վրա: Ուստի ՍԴ-ն այս գործելակերպը որակեց` որպես անընդունելի և համապատասխան պատժամիջոց կիրառեց կառավարության նկատմամբ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031