«Դիմելու ենք ՍԴ»,- Aravot.am-ի հարցին՝ պայքարելո՞ւ եք ԱԺ Կանոնակարգի վերականգնման համար, այսպես պատասխանեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընդմիջել է խորհրդարանի ձևավորման գործընթացը՝ մասնավորապես ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահներ դեռ ընտրված չեն և անցել ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը։
Հարցին՝ ի՞նչ որոշում ունեք՝ մասնակցելո՞ւ եք ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը, հարցեր ունե՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների հետ ճեպազրույցում Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Շատ հարցեր ունենք»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ծանոթացե՞լ եք կառավարության ծրագրին, կա՞ն կետեր, որոնց հետ համաձայն են, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Մեծամասամբ բավականին խնդրահարույց կառավարության ծրագիր է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը՝ Աշոտ Հակոբյանի


















































