Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ Վերահսկիչ պալատում

Հուլիս 13,2013 15:38

ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ  Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել  ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական:

Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ»  ենթակետով առաջնորդվելով Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՎՊ աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին` ազատելով վարչության պետի պաշտոնից:

ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031