Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին տեղափոխել են Սուրբ Երրորդություն եկեղեցի

Հուլիս 15,2013 22:20

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին տեղափոխել են Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ որպես հոգեւոր սպասավոր, ազատելով Արարատյան հայրապետական թեմի Արարատ միության հոգեւոր հովվի պարտականություններից:

Մեզ չհաջողվեց կապվել Տեր Հակոբի եւ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանի հետ, երկուսի հեռախոսահամարներն էլ այս պահին անջատված են:

Իսկ լուրերն այն մասին, թե  Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «մատների արանքով» է նայել երիտասարդաց միության ղեկավարի իր պարտականություններին, եւ, որ աղանդների արտահոսքի պատճառ է դարձել` չեն համապատասխանում իրականությանը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031