Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել է պարանով խեղդամահ անել

Հուլիս 23,2013 12:23

Հուլիսի 22-ին, ժամը 13.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն   է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ հարձակվել են Մանթաշյան փողոցի 4/7 շենքի   բնակարաններից մեկի տանտիրուհու վրա և փորձել են խեղդել, իսկ ժամը 16.05-ին  հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողի կոմպրեսիոն կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Ռուզաննա Է.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ին, անծանոթ անձը, ներկայանալով որպես իր հարևանի փեսա, իր թույլտվությամբ մտել է բնակարան և շուրջ 2.5 ժամ  մնացել տանը, հետո չի հիշում, թե ինքն ինչպես է ուշագնաց եղել, իսկ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն:  Ռուզաննա Է.-ն բղավելով օգնություն է կանչել, և այդ տղամարդը դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.10-ին, ոստիկանություն է ներկայացել 1970 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում,  Ռուզաննա Է.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, ինքը ծեծի է ենթարկել նրան, իսկ պարանն օգտագործելով` փորձել է հանգստացնել նրան, որպեսզի ինքն անարգել հեռանա:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031