Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի մաքուր Երեւան»-ը՝ Փարոսի անտառ-պուրակում

Հուլիս 27,2013 12:21

«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը  Փարոսի անտառ-պուրակն էր։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի  հանրային օգտագործման կանաչ տարածքներում։

Ըստ քաղաքապետարանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը արդյունքը գոհացուցիչ է որակում. «Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երեւանի» աջակիցներն են եւ մեծ օգուտ են բերում Երեւանի հանրային մեծ, կանաչ տրածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»,– նշել է Կառլեն Ղազարյանը։

«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներիn անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացի, որոնց թվում էին կրտսեր եւ ավագ երկրապահներ։

«Ավելի մաքուր Երեւան» ծրագիրի հաջորդ  հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031