Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է աշխարհով մեկ սփռված արցախցիներին միավորող «Արցախ» թվային հարթակը

Նոյեմբեր 26,2026 11:56 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս»

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի, 2026 թ.։ «Արցախյան խաչ» հիմնադրամի նախաձեռնությամբ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը՝ նպատակ ունենալով վերականգնել խզված համայնքային կապերը, օգնել արցախցիներին գտնել միմյանց և թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը։

Ի տարբերություն սովորական սոցիալական ցանցերի՝ «Արցախ» հարթակը ստեղծվել է որպես ինքնության պահպանման և համայնքային վերամիավորման գործիք։ Այն հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչը թույլ է տալիս միավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում հաստատված արցախցիներին։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս հարթակը.

  • Համայնքի քարտեզագրում. գտնել համագյուղացիներին, հարևաններին և հարազատներին՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից։
  • Կենդանի տոհմածառ. կառուցել սեփական ընտանիքի տոհմածառը և կապել այն Արցախի ընդհանուր պատմական հիշողության հետ։
  • Ընտանեկան արխիվ. ամրագրել սեփական ընտանիքի և համայնքի պատմությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին։

Հարթակի գործարկմանը զուգահեռ մեկնարկել է նաև աջակցության արշավ. հիմնադրամի կամավորները հեռախոսազանգերի միջոցով անհատական օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, որոնք դժվարանում են ինքնուրույն գրանցվել հարթակում։

«Արցախյան խաչ» հիմնադրամը կոչ է անում արացախցիներին գրանցվել հարթակում, գտնել հարազատներին և ամրագրել իրենց ընտանիքը մեր ընդհանուր պատմության մեջ։ Միաժամանակ հիմնադրամը համագործակցության է հրավիրում բոլոր շահագրգիռ անհատներին, համայնքային կառույցներին ու կազմակերպություններին՝ հարթակի հնարավորություններն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Հարթակում գրանցվելու համար կարող եք այցելել https://artsakhdp.com/ կայք։

«Արցախ» թվային հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30