Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին լուսավորվում է

Հուլիս 31,2013 15:54

Այսօր՝ հուլիսի 31-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի արտաքին լուսավորման հարցերին: Խորհրդակցությանը ներկա էին ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: 
Բացման խոսքում Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքի արտաքին լուսավորման հարցում վերջին ամիսներին կատարված փոփոխությունները, մասնավորապես այն, որ նախկինում առկա 3750 լուսակետերի փոխարեն այժմ քաղաքում կա մոտ 8890 լուսակետեր և որ տնտեսումների շնորհիվ պակասել է նաև էլեկտրաէներգիա համար վճարվող գումարները: Քննարկվեց նաև Գյումրիում գտնվող հենասյուների վիճակը և դրանց ավելացման անհրաժեշտությունն ըստ առանձին թաղամասերի: Հանդիպման վերջում քաղաքապետը հորդորեց ներկաներին առանձին փողոցների և բակերի արտաքին լուսավորման մասով առաջարկություններ կատարել, որի հիման վրա էլ կշարունակվի քաղաքի արտաքին լուսավորման աշխատանքները:

Գյումրու քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031