Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ-ի հետ

Օգոստոս 01,2013 18:43

Հուլիսի 31–ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում  ունեցավ Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ:

Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի  նստավայրում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։

Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում  անդրադարձ կատարվեց հայ–եգիպտական ավանդական պատմա–մշակութային առնչություններին, ներկա փուլում Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տարաբնույթ համագործակցության զարգացման ընթացքին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերին։

Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր եղբայրական ողջույնները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031