

Նրա խոսքով կամավորներն ապրելու են հայ ընտանիքների հետ, նրանք մեր լավագույն դեսպաններն են:
ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի եւ կաշխատեն ԽԿ-ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում: Միջոցառումը նաեւ տոնում էր 11 շաբաթյա հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաեւ սովորել էին ինտենսիվ հայերեն:
Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ եւ հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները: Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:
Կարդացեք նաև
Ամերիկացի կամավոր Լիեմ Զաերը մեզ հետ զրույցում նշեց, որ անգլերենի ուսուցիչ է աշխատելու Սեւանում 2 տարի: Հայաստան այցելում է առաջին անգամ եւ շատ է հավանել մարդկանց, երաժշտությունը, պատմությունը, ուտելիքը եւ լեզուն: Լեզուն շատ դժվար է, նրանք զրոյից ամեն ինչ սովորելու են:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































