Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն Արմավիրում

Օգոստոս 08,2013 12:35 Share

Օգոստոսի 5-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով, ծոծրակի շրջանի սալջարդ վերք, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածք, վերին և ստորին շրթունքների պատռված վերք, կրծքավանդակի թիկնային մակերեսի բազմաթիվ քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում պատի կողքին շարված մանրահատակների խուրձն իր վրա թափվելու հետևանքով:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի թիվ 38 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արմեն Ա.-ին ծեծի ենթարկել և  վնասվածքները պատճառել է 1973 թ. ծնված Տիգրան Բ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031