Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ուեյն Ռունիին տեղափոխել են ՄՅՈՒ-ի պահեստային կազմ

Օգոստոս 08,2013 23:17

Անգլիական «Dayly Mail»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մեյեսը 27-ամյա հարձակվողին տեղափոխել է պահեստային կազմ:

Մարզման ներկայացած Անգլիայի հավաքականի խաղացողին արգելվել է մարզվել հիմնական կազմի ֆուտբոլիստների հետ: Բացառված չէ, որ Ռունին մոտ ժամանակներս տեղափոխվի Լոնդոնի «Չելսի», որը նրա համար առաջարկում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, թե ՄՅՈՒ-ն նրան վերջնագիր է ներկայացրել. Ռունին պետք է պաշտոնապես հայտարարի, որ մնում է «ՄԱնչեսթեր Յունայթեդում», կամ դարձյալ պաշտոնապես ասի, որ հեռանում է ակումբից:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ֆուտբոլիստի պատասխանին սպասում է այս շաբաթվա ընթացքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031