Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազարոս Աղայանի տուն թանգարանն՝ անմխիթար վիճակում

Օգոստոս 15,2013 20:57

Օգոստոսի  12-14-ը  Եվրոմիության «Արեւելյան գործընկերության»  տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում Վրաստանում էր գտնվում Տավուշի մարզից պատվիրակություն, որի կազմում մարզի ՀԿ-ների, համայնքապետարանների ներկայացուցիչներ էին: Պատվիրակության անդամներն այցելել են նաեւ հայաբնակ Բոլնիս-Խաչեն:  Այստեղ է գտնվում հայ գրող, հեքիաթագիր, մանկավարժ Ղազարոս Աղայանի տուն-թանգարանը:

Շենքի առաջին հարկում գրադարան է , երկրորդ հարկում գրողի իրերը, նրա ստեղծագործությունների օրինակներն են:  Տավուշի մարզի  պատվիրակության անդամ, Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հայտնեց, որ տուն-թանգարանն անմխիթար վիճակում է, շենքի  տանիքն ու պատշգամբը  պետք է ամրացվեն: Եթե թանգարանի տանիքը չնորոգվի, անձրեւաջրերը կարող են  փչացնել թանգարանի ցուցանմուշները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031