Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հենրիկ Նավասարդյանը՝ լրագրող աղջկան. «Քո ծնողը քեզ տեսե՞լ ա» (Տեսանյութ)

Օգոստոս 15,2013 21:54

Այսօր երեկոյան Երեւանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները քննարկում էին, թե ինչպես պետք է վարվեն իրենց վիրավորողների հետ եւ տարբեր միջադեպեր էին պատմում՝ սադրիչների, պաշտոնյաների հետ կապված:

Ակտիվիստներից մեկը՝ Թեհմինե Ենոքյանը պատմեց, թե ինչպես է իրեն վիրավորել Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, երբ նրան, որպես Lragir.am-ի թղթակից՝ փորձել է մի քանի հարց տալ՝ տրանսպորտի սակագների մասին. «Հարցրեցի՝ եթե մենք ձեզ նամակ գրենք, դուք մեզ կպատասխանե՞ք, որտե՞ղից են այն հաշվարկները, որ դուք արել եք»:

Սկզբում Հենրիկ Նավասարդյանը փորձել է հեռանալ, իսկ հետո, ըստ Թեհմինե Ենոյանի պատմածի՝  «Շուռ եկավ ու ասեց՝ քո ծնողը քեզ տեսե՞լ ա: Ինքը փորձեց գործնական դաշտից տանել ինձ դեպի անձնական դաշտ: Նրան թվում է, թե իմ ծնողն ինձ չի տեսնում: Ես ժպտացի եւ թողեցի, որ ինքը հիմար կարգավիճակում մնա: Ես ոչինչ չարեցի, ուղղակի ժպտացի, բայց այդ տեսանյութից հետո youtube-ի մեկնաբանություններում ինքը բավականին իր ծնողներով, ընտանիքով հանդերձ հիշվել է»:

Լուսանկարում Թեհմինե Ենոքյանը՝ աջից: 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Yenoqyan Tehmine says:

    պետք նշեմ որ հարցեր տալուց ես եղել եմ Lragir.am -ի բեյջով, հետևաբար հարցրես լրագորղական էին, նա վիրավորել է լրագրողի, այլ ոչ ակտիվիստի

  2. Maxim says:

    Այսօրվա պաշտոնյան կամ քաղաքական գործիչը, որքան եզի նման է, այնքան հաջողակ է:

  3. ani says:

    Բախտներս բերեց, որ էս անգամ ՛՛քո ծնողը…՛՛ բառերից հետո չի նյարդայնացել ու խոսքը կիսատ թողել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031