Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառվում է XX++XXX համարանիշը

Օգոստոս 21,2013 17:53

Ոստիկանությունը հրապարակել է վաճառվող թանկարժեք «գոլդ» համարանիշներն ու դրանց գները, որոնց արժեքը սկսվում է 60 հազար դրամից մինչեւ 5 միլիոն դրամ:

Ենթադրվում է, որ նաեւ նոր տառերով համարանիշներ են լինելու թե ֆիզիկական, եւ թե իրավաբանական անձանց համար:

Ոստիկանության հրապարակած ցանկում քաղաքացիները կարող են ըստ բանաձեւի ընտրել իրենց գրպանին, ճաշակին ու «թիթիզությանը» համապատասխան համարանիշները: Օրինակ`ամենաթանկ` 5 միլիոն դրամանոց ընդամենը 1 համարանիշ է վաճառվում, այն ինչպես ցանկում է նշված` XX++XXX համարն է, այսինքն, եթե պայմանական թվերի վերածենք, 5 միլիոնանոց համարանիշը կարող է լինել` 77SS 777-ը:

Ֆիզիկական անձանց տրամադրվող համարանիշներից ամենաէժանը`YY++X0X-ը, որը հնարավոր է լինի այսպիսի համար` 77ԼԼ 707, արժե 60 հազար դրամ, նույն արժեքն ունի օրինակ` YY+-XYY համարանիշը, այսինքն` 66LS566-ը:

Թվերի համադրությունները կարող են լինել տարբեր: 60 հազարանոց 12 համարանիշ է վաճառքի հանված: Կան նաեւ 22 հատ 120 հազար դրամանոց համարանիշներ, որոնց թվերի համադրությունը` կարող է լինել  Y0+-XXX, այսինքն`50ԼS777, կամ` YY++00X, այսինքն` հնարավոր է լինի` 55ԼԼ006:

Իսկ  240 հազար դրամանոց համարներից 24 հատ է. այս գնանոց համարանիշների թվերի համադրություններն են` OX++OXO, XX++XXO, XX+-XXO. ըստ այս բանաձեւի, վաճառվող համարանիշները կարող են լինել` 08 NN080, 88NN880, 88SL880:

Վաճառքում կան 600 հազարանոց եւ 1 միլիոն 200 հազարանոց համարանիշներ, ընդ որում նշենք, որ բանաձեւում առկա X եւ Y լատինական տառերը 1-ից 9 թվերն են, որոնց համադրությամբ էլ կարելի է կողմնորոշվել թե ինչ պետահամարանիշ է ցանկում գրված:

«Գոլդ» համարանիշների «սիրահարները»  ցանկին առավել մանրամասն կարող են ծանոթանալ այստեղ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեր ժողովուրդը լրիվ խելքը թռցրել է:

  2. Մհեր says:

    Հիմա ինչպե՞ս հասկանա հասկանաս մեր հայերի լոպազության ու ախմախության աստիճանը, երբ անհամեմատ ավելի հարուստ երկրում այսօր նույնպես հայտարարել են նույն այդ ԳՈԼԴ ասած համարանիշերի արժեքը, որը անհամեմատ ավելի էժան է՝ https://kolesa.kz/content/news/2013/08/stala-izvestna-oficialnaya-cena-vip-nomerov
    368 904 տենգեն դա մոտ 980 000 դրամ է, իսկ 221 666 տենգեն՝ մոտ 590 000 դրամ․․․ իսկ մերոնք 5 միլիոն․․․
    ողբամ զքեզ իմ հայ լոպազ անուղեղ ժողովուրդ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031