Լրահոս
Օրվա լրահոսը

23-ամյա կնոջ դին հայտնաբերվել է 7 կմ հեռավորության վրա

Օգոստոս 21,2013 21:34

shamshyan.com․  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներին, ինչպես նաև Սևանի ջրասուզակներին, հաջողվեց հայտնաբերել այսօր առավոտյան ինքնասպանություն գործած 23-ամյա Գ.Հ-ի դին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին հայտնաբերվել է Արա գյուղի այգեգործական ընկերության տարածքում գտնվող 1000 խորանարդ մետր ջրի խողովակի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խողովակը ծառայում է ոռոգման համար:

Որոնողական աշխատանքները տեղի են ունեցել մոտ 7 կմ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, օգոստոսի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ մի աղջիկ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտով հոսող ջրանցքն է նետվել:

Ջրամբարի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ կինն ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ shamshyan.com կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031