Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ջրատարի աշխատանքը դադարեցվել է փողոցի ջրագծի վթարի պատճառով

Օգոստոս 23,2013 18:03

Ինչպես արդեն հայտնել էր «Երևան Ջուր» ընկերությունը, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 դադարեցվելու էր Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը:

Ընդհանուր առմամբ խոսքը մի քանի տասնյակ հազար սպառողների ջրազրկման մասին էր, ինչի ակնհայտ կարևորությունից ելնելով ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Էրեբունի» տեղամասի աշխատակիցները վաղ առավոտից սկսել էին վերականգնողական աշխատանքները: Մինչդեռ նշված ջրատարի կանգառի պատճառը ոչ թե վերջինիս վթարն էր, այն նրան անմիջականորեն միակցված 50մմ ջրագծի, որով իրականացվում է Նոր Արեշի 44-րդ փողոցի ջրամատակարարումը:

Իհարկե, այդպես էլ է լինում, սակայն խնդիրն այն է, որ տվյալ ջրագիծը տարիներ առաջ կառուցվել է բնակիչների կողմից, ընդ որում առանց միացման վայրում պարտադիր փականի տեղադրման: Արդյունքում՝ ընդամենը մի քանի տասնյակ մասնավոր տնատիրություններ սպասարկող ջրագծի վթարի հետևանքների վերացման համար «Երևան Ջուր» ընկերությունը ստիպված էր ամբողջությամբ դադարեցնել 1000մմ տրամագծով մայրուղային ջրատարի աշխատանքը:

Ինչպես տեղեկացրեց «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, տարվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է տեղադրել համապատասխան փական, այնուհետև տեղում կկառուցվի դիտահոր: Իսկ բնակիչները, հաշվի առնելով տվյալ տարածքում հոսակորուստների նվազեցման ու ջրի վաճառքի կանոնավորման անհրաժեշտությունը, իրազեկվել են ջրաչափերը փողոցում վերատեղադրելու անհրաժեշտության մասին:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031