Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights House. Ադրբեջանում ընտրությունները կեղծվելու են

Օգոստոս 23,2013 20:10

Ադրբեջանում վատթարացել է մարդու իրավունքների վիճակը նախընտրական շրջանում, իշխանությունները ճնշել են բոլոր տիպի բողոքները: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Human Rights House» իրավապաշտպան կազմակերպության Ժնևի մասնաճյուղի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը: Հայտնում է «Հաքքին» լրատվականը:

Իրմինգերն ասել է, որ իրենց կազմակերպությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով: Նա ուշադրության է հրավիրել հավաքների ազատության իրավունքի երկրի իշխանությունների կոպիտ խախտումները:

«Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ բոլորը գիտեն ապագա նախագահի անունը: Ոչ մի եվրոպական երկրում նման բան չեք տեսնի», – ասել է Իրմինգերը` ավելացնելով, որ սա նշանակում է` ընտրությունները կեղծվելու են:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031