Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոֆոնով ծեծել, մերկ լուսանկարվել, շանտաժի ենթարկել և այլն. Հայտնիների տարօրինակ և համարձակ քայլերը

Օգոստոս 28,2013 18:29

Իր համերգային ելույթներից մեկի ժամանակ հանրահայտ երգչուհի Ռիհաննան միկրոֆոնով հարվածել է երկրպագուին: Այս համարձակ, միևնույն ժամանակ տարօրինակ քայլը նա բացատրել է այսպես. իրեն նյադայնացրել է այն, որ երկրպագուն ցանկացել է, դիպչել իրեն. «Ես ընդամենը նրա կողմ էի պարզել ձեռքս …Ես ցնցված եմ. դրան ի պատասխան՝ նա հարվածեց ուղիղ աչքերիս, », -ասել է երկրպագուն: Ավելի ուշ հանրությանը տեղեկացվել էր, որ երգչուհին տվյալ պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ռիհաննայի հետ կապված մեջբերենք ևս մեկ համարձակ և անբացատրելի քայլ: Մի անգամ հայտնի երգչուհին իր մենահամերգներից մեկի ժամանակ շուրջ երեք ժամ սպասեցրել է երկրպագուներին: Հայտնվելուն պես ՝ նա սկսել է երգել՝ ուշադրություն չդարձնելով երկրպագուների զարմանք արտահայտող հայացքներին: Նույնիսկ համերգից հետո նա ոչ մի մեկնաբանություն չի արել, անգամ ներողություն չի խնդրել երկրպագուներից: «Առավոտ երիտասարդականն»  անդրադարձել է հայտնի աստղերի տարօրինակ և համարձակ քայլերին: Աստղերի շրջանում ամենատարածված համարձակ քայլերը երևի թե առնչվում են սանրվածքներին: Դրանով աչքի է ընկնոմ հատկապես համաշխարհային երգչուհի Լեդի Գագան: Հայտնիների շրջանում շատ են համարձակ քայլերը ոճային փոփոխությունների հետ կապված: Օրինակ՝ վերջերս հայտնի դերասանուհիներ Քեթի Փերին և Վանեսա Հաջենսը «Cocachella » փառատոնին աչքի ընկան իրենց համարձակ քայլով: Բանն այն է, որ նրանք իրենց սանրվածքն արել էին ծաղկե զարդարանքների միջոցով: Մինչ այդ՝ փառատոների ժամանակ ոչ ոք այդպիսի սանրվածքվ չէր ներկայացել:

Վերջերս համարձակ քայլի ականատես եղան նաև հայտնի երգչուհի Բեյոնսեի երկրպագուները: Նա գրեթե մերկ ֆոտոշարք է արել Flaunt Magazine ամսագրի համար: Լուսանկարներում Բեյոնսեն ծածկված է խայտաբղետ փայլերով, իսկ մազերը հավաքված են հետևում և նույնպես պատված են փայլով: Շատերը կհիշեն հանրահայտ պոռնոաստղ Լեա դի Լեոն-ի հետ կապված սկանդալային պատմությունը: Բանն այն է, որ նա շանտաժ էր անում իտալացի ֆուտբոլիստներին. պատրաստվում էր գիրք հրատարակել, որում կհրապարակեր իր հետ երբևէ կապ ունեցած ֆուտբոլիստների սեքսուալ գաղտնիքներն ու նախասիրությունները: Ըստ իտալական և ամերիկյան լրատվամիջոցների՝ պոռնոաստղը համարձակվել էր մի շարք ֆուտբոլիստների՝ ինչպիսիք են Լուկա Տոնին, Մասիմո Ամբրոզինին, Յակվինտան, Գալանտեն և այլն շանտաժի ենթարկել՝ պահանջելով 10.000-40.000 եվրո:

Ի տարբերություն արտասահմանցի ճանաչված աստղերի՝ հայ աստղերն աչքի չեն ընկնում տարօրինակ և համարձակ քայլերով:  Դրանք հիմնականում պայմանավորված են ոճային փոփոխություններում: Այդ առումով աչքի են ընկնում հատկապես Սոֆի Մխեյանը,Սիլվա Հակոբյանը, Ջուսը և Լիլիթ Հովհաննիսյանը:

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031