Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիտանիկն» այսօր է հայտնաբերվել (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2013 09:24

Ծովային աղետներից ամենախոշորներից մեկի` «Տիտանիկ» նավի կործանումից 73 տարի անց ֆրանսա-ամերիկյան արշավախումբը Կանադայի Նյուֆաունդլենդ կղզուց ավելի քան 400 կմ հեռու, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում, 3750 մետր խորության վրա հայտնաբերել է «Տիտանիկի» բեկորները: Դա 1985 թվականի սեպտեմբերի մեկին էր: Նավի  սեփականատեր «Ուայթ Սթար» ընկերությունը նավի կառուցման ողջ ընթացքում հայտարարում էր, որ «Տիտանիկը» անխորտակելի է:

20-րդ դարի խոշորագույն ողբերգություններից մեկը` «Տիտանիկի» կործանումը տեղի է ունեցել 1912 թվականի ապրիլի 15-ին : Այն ժամանակ աշխարհի խորոշագույն մարդատար նավը իր առաջին ճամփորդության ժամանակ բախվել է սառցաբեկորի եւ խորտակվել բախումից 2 ժամ 40 րոպե անց: Նավում կար 2200 մարդ, տարբեր հաշվարկներով զոհվել է 1400-1517 մարդ: 2006 թվականին 99 տարեկան հասակում մահացել է «Տիտանիկի» կործանումը տեսած ականատեսը` ծագումով Շվեդիայից, տիկին Լիլիան Հերտրուդ Ասպլունդը: Աղետի պահին նա 5 տարեկան էր: Իսկ «Տիտանիկի» ուղեւոր, այն ժամանակ 2,5 ամսական Միլվինա Դին մահացել է 2009 թվականի մայիսի 31-ին:

«Տիտանիկի» կործանումը մնացել է ծովային աղետների պատմության մեջ: Նավի մասին բազմաթիվ գրքեր, հրապարակումներ եւ ֆիլմեր կան: Դրանցից մեկը`Հոլիվուդում 1997 թվականին նկարահանված «Տիտանիկը»` Լեոնարդո Դի Կապրիոյի եւ Կեյթ Ուինսլեթի գլխավոր դերակատարումներով 11 «Օսկար» է ստացել:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30