Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները պահանջում են վարչապետին իջնել ու պատասխան տալ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2013 14:27

«Կառավարություն պատասխան տուր, ուսանողը պատասխան է պահանջում քեզնից վարչապետ»,- այս պահին այս պահանջներն են կառավարության շենքի դիմաց ներկայացնում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

Նրանք սպառնում են չհեռանալ կառավարության շենքի մոտից՝ մինչեւ կառավարությունից չիջնեն իրենց պահանջները լսելու:

«Կառավարություն պատասխան տուր: Ոչ թանկացումներին: Պարոն վարչապետ, պահանջում ենք պատասխան տալ, պատասխան տվեք հայ ուսանողին, հայ երիտասարդին: Ձեր  վարած թույլ ու անպատասխանատու քաղաքականության արդյունքում մեր երկիրը հայտնվել է սոցիալտնտեսական ծանր պայմաններում: Հայ ուսանողը չի կարողանում վճարել, ուսանողի ծնողը վճարունակ չէ» ,- գոռում են երիտասարդները:

Ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանն էլ դիմեց վարչապետին. «Գնացեք ձեր օֆշորից գլուխ հանեք, ուսանողին մի ներքաշեք ձեր օֆշորի մեջ: Ձեր քաղաքականությամբ փորձում եք անգրագետ սերունդ դաստիարակել… Անկախության սերնդի երիտասարդը վճռական, հաղթական է, կորցնելու բան չունի եւ ձեզ կործանելու է»:

Կառավարությունից դեռեւս արձագանք չկա, ուսանողներն էլ հեգնում են՝ շնորհակալ ենք հայ ուսանողին արհամարհելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30