Լրահոս
Օրվա լրահոսը

«Աժիոտաժ»՝ փառատոնին նախորդած միջոցառմանը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 07,2013 10:41 Share

Երեկ  Moscafe-ում կայացավ «Երաժշտության շաբաթը Երեւանում» նախագծի ստեղծագործական կազմի եւ գործընկերների երեկույթ հանդիպումը, որին հրավիրված էին ինչպես նախագծին մասնակցող արտիստները,  այնպես էլ ԶԼՄ-ները: Փառատոնի համապրոդյուսեր, ռեժիսոր, ճանաչված շոումեն, մի շարք նախագծերի, այդ թվում՝ կինոյի, հեռուստատեսության, բեմականացված պարահանդեսների, դիմակահանդեսների, արարողակարգային եւ պաշտոնական միջոցառումների ռեժիսոր եւ վարող Էմիլ Կարատը ներկայացրեց հյուրերին եւ փառատոնի բովանդակությունը:

Հիշեցնենք, որ  «Երաժշտության շաբաթը Երեւանում» բազմաժանր փառատոնը կկայանա սեպտեմբերի 23-29-ին: Մանրամասները ներկայացված են միջոցառման պաշտոնական կայքում: Երեկոն անցավ «տաք» մթնոլորտում: Իսկ ճանաչված հաղորդավար Լերա Կուդրյավցեւայի մուտքը Moscafe-ի տարածք, լավ իմաստով, ուղղակի աժիոտաժ առաջացրեց:

PrevPhoto
NextPhoto

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել