Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Քաղաքապետերն իրար հետեւից փոխվում են, բայց ոչինչ չի արվում»

Սեպտեմբեր 09,2013 13:45 Share

Այսօր «Հայելի» ակումբում Սպառողների միության անդամ Արմեն Պողոսյանն անդրադառնալով տրանսպորտի խնդրին՝ ասաց, որ տրանսպորտը Երեւանում կործանված է: Ըստ նրա, այսօր այն փոխադրամիջոցները, որ կան մեզ մոտ` անմարդկային են. «Չկա տնտեսագիտական մոտեցում, ինքնահոսի  է թողնված: Այդ վիճակն է մեզ մոտ, ոչինչ պլանավորված չէ, տարիներ շարունակ զբաղված եմ այս խնդրով, քաղաքապետերն իրար հետեւից փոխվում են, բայց ոչինչ չի արվում, միայն թղթերի վրա է գրված, որ տրանսպորտի հարցը պետք է կարգավորվի, բայց մենք դեռ երթեւեկում ենք ծալապատիկ: Աշխարհի միակ ուղին դա էլեկտրատրանսպորտի զարգացումն է, իսկ մեզ մոտ հակառակն է, այն հոգեվարքի մեջ է, երթուղին այնպես է դրված, որ հարմար չէ: Երեւան քաղաքը նվեր էր ստացել երկուհարյուր հիսուն ավտոբուս, այդպիսի նվերի մասին մյուս քաղաքները կերազեին, իսկ մենք պետք է խոսեինք ոչ թե գների բարձրացման, այլ նվազման մասին»:

Պողոսյանի ձեւակերպմամբ` մեռելածին ավագանի կոչվածը, որ պետք է, որ այս հարցով զբաղվեր, ոչինչ չի անում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30