Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի ու գերմանահայի փողերով բացված կարի ֆաբրիկան էլ փակվե՞ց

Սեպտեմբեր 09,2013 19:32

Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ բացվեց Ամասիայի  կարի ֆաբրիկան, որը պիտի փրկեր այս տարածաշրջանը դատարկվելուց: Այս գործում մեծ ներդրում ունեին ինչպես հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերությունը, այնպես էլ մայրաքաղաքաբնակ մեծահարուստ ամասիացիները, որոնք ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ բարեգործական հիմնադրամ են ստեղծել ու այս նպատակի համար գումար փոխանցել:

Երկու օր առաջ ամասիացիները Aravot.am-ին տեղեկացրեցին, որ այն այլևս չի աշխատում, ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը` աշխատակիցներին հարկադիր պարապուրդի մատնելով: «Մի ամիս ու կես է`մեր կարի ֆաբրիկան ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, ասել են, որ  մինչև սեպտեմբերի վերջ հազիվ աշխատի: Հույս ունեն, որ նորից պիտի աշխատեցնեն, բայց դա սուտ է, էնտեղ աշխատողներին ասել են`արի, դիմում գրի, ժամանակավորապես կրճատվի, հետո քեզ նոր կընդունենք: Աշխատողներին հույսով սպասեցնում են, պատճառաբանում են, թե  մատերիալը տեղ չի եկել հասել, ճանապարհին է, թող գա, տեղ հասնի, դրանից հետո նոր ձեզ կարող ենք ընդունել, դե տերը դրսի մարդ է , տեղի մարդ չէ, շենքն էր  իրանց պետք,  առավ, հո մեր դարդը չե՞ն », -նեղսրտեց բնակիչներից մեկը` Հրանտ Գրիգորյանը:

Հիշեցնենք, խոսքը այն կարի  ֆաբրիկայի մասին է, որին, ըստ տարածված լուրերի, փորձում էր փայատեր դառնալ նաև  Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30